Ապակեպլաստը շատ յուրահատուկ նյութ է և ունի բազում հրաշալի հատկություններ: Այստեղ Դուք կարող եք գտնել որոշ տվյալներ ապակեպլաստի հատկությունների և օգտագործման ոլորտների վերաբերյալ: Հուսով ենք, կգտնեք Ձեր հարցերի պատասխանները, այլապես մենք պատրաստ ենք պատասխանելու Ձեր բոլոր հարցերին և օգնելու Ձեզ ծանոթանալու այնպիսի մի հրաշալի նյութի հետ` ինչպիսին է ապակեպլաստը:
Ի՞ՆՉ Է ԱՊԱԿԵՊԼԱՍՏԸ
Ապակեպլաստը հանդիսանում է կոմպոզիտ նյութ, որը բաղկացած է բնական բաղադրիչներից ինչպիսին է օրինակ կվարցաին ավազը և վերամշակված բաղադրիչներից, ինչպիսին է օրինակ ապակին: Բաղադրիչները հալեցվում են և վերածվում մարաթելի, որն էլ հյուսվելով դառնում է ապակյա հյուսվածք կամ "ապակյա բուրդ": Ապակյա մանրաթելն իր մաքուր վիճակում ունի սպիտակ գույն, սակայն հավելիչ նյութերն ու բաղադրիչները գունավորում են այն: Գույներից ամենատարածնածներն են վարդագույնը և դեղինը: Այն լինում է փաթեթավորված կլոր կամ ուղղանկյուն խտածված կապոցներով: Երբ մանրաթելը մշակվում է պոլիէֆիռային խեժով, կատալիզատորներով և ամրացուցիչ-կապիչ նյութերով ապա ստացվող կոմպոզիտ, շերտավոր նյութը` ապակեպլաստը, կարելի է կաղապարել և ստանալ թե դեկորատիվ և թե կենցաղաին ապրանքներ:
ՀԱՍՑԵ
Կովկասյան 52 Երեվան, 375012 Հայաստանի Հանրապետություն Հեռ. +374(1) 36-34-95 Բջջ. +374(09) 49-84-63 Email: info@art-decors.com
Սա մեր ամենամեծ նախագիծերից մեկն է: Տվյալ նախագծում մեր հիմնական խնդիրն էր Երեվանի լավագույն կազինոներից մեկ` "ՓԱՐԱՎՈՆ" կազինոն, ձևավորել հին եգիպտական ոճով: Դիզայնի բաղկացուցիչ մասերից են մուտքի մեծ արձանները, սֆինքսերի հիմքի վրա պատրաստված սեղանը և այլ հին եգիպտական ոճի ձևավորման դետալներ: Մուտքի երկու կողմերում տեղադրված ապակեպլաստե սֆինքսերի պատվանդանները պատրաստված են կարմիր տուֆից, որը օգնում է ընդգծելու մուգ արձանները: Արձանների յուրահատուկ դետալներն ու գույները ավելի առանձնահատուկ են դառնում հատկապես գիշերը` արհեստական լուսավորության ներքո: Հատկապես ոսկեգույնը, որը ընդգծում է սֆինքսերին և նրանց դարձնում տեսանելի մթության մեջ, բավական հեռու տարածությունից:
"TU-154" Project
Այս ինքնաթիռի մոդելը մեր մեկ այլ գերազանց ձեռքբերումներից մեկն է: Այն տեղադրված է "Վան Տուր" ճամբորդական գործակալության դիմաց և հանդիսանում է ՏՈՒ-154 ինքնաթիռի փոքր չափսերի պատճեն: Ինքնաթիռը պատրաստված է ապակեպլաստից և ներսում տեղադրված են էլեկտրական լույսեր: Այս ինքնաթիռի մոդելը հանդիսանեում է որպես տուրիզմի և ճամբորդության խորհրդանիշ: Այն հուշում է անցորդներին և պոտենցիալ հաճախորդներին, տվյալ հաստատության զբաղմունքի ասպարեզը, առանց ներս մտնելու անհրաժեշտության և հանդիսանում է ապագա հաճախորդներին գրավելու և տվյալ գործակալությունը գովազդելու յուրահատուկ միջոց:
"G.U.M." Project
"ՏԱՇԻՐ" առևտրաին կենտրոնը (նախկինում "ԳՈՒՄ") հոգեհարազատ է յուրաքանչյուր երեվանցուն: Այն գրավում է մարդկանց ամբողջ հայաստանով մեկ և հայտնի է իր ապրանքատեսականու բարձր որակով: Կառույցի ժամանակակից ոճը գերում է մարդկանց հայացքը: Այն վերանորոգվել է վերջերս և մենք արժանացել ենք վերին հարկի սյունազարդման պատվին: Մեր պատրաստած ապակեպլաստե սյուները լավագույնս համապատասխանեցին կառույցի ժամանակակից ոճին: Բացի այդ, ապակեպլաստի ընտրությունը տվյալ նաղագծում պատահական չէր, քանի որ ապակեպլաստը լինելով անհամեմատ թեթև չէր ազդում կառույցի սեյսմիկ կայունությանը: Ինչպես նաև այն հանգամանքը որ սյուները գտնվելու էին դրսում` մթնոլորտի և արևի ազդեցության ներքո, նույնպես խոսում էր ապակեպլաստի օգտագործման օգտին, որպես առկա ամենադիմացկուն և ամուր նյութերից մեկը: