Ապակեպլաստը շատ յուրահատուկ նյութ է և ունի բազում հրաշալի հատկություններ: Այստեղ Դուք կարող եք գտնել որոշ տվյալներ ապակեպլաստի հատկությունների և օգտագործման ոլորտների վերաբերյալ: Հուսով ենք, կգտնեք Ձեր հարցերի պատասխանները, այլապես մենք պատրաստ ենք պատասխանելու Ձեր բոլոր հարցերին և օգնելու Ձեզ ծանոթանալու այնպիսի մի հրաշալի նյութի հետ` ինչպիսին է ապակեպլաստը:
Ի՞ՆՉ Է ԱՊԱԿԵՊԼԱՍՏԸ
Ապակեպլաստը հանդիսանում է կոմպոզիտ նյութ, որը բաղկացած է բնական բաղադրիչներից ինչպիսին է օրինակ կվարցաին ավազը և վերամշակված բաղադրիչներից, ինչպիսին է օրինակ ապակին: Բաղադրիչները հալեցվում են և վերածվում մարաթելի, որն էլ հյուսվելով դառնում է ապակյա հյուսվածք կամ "ապակյա բուրդ": Ապակյա մանրաթելն իր մաքուր վիճակում ունի սպիտակ գույն, սակայն հավելիչ նյութերն ու բաղադրիչները գունավորում են այն: Գույներից ամենատարածնածներն են վարդագույնը և դեղինը: Այն լինում է փաթեթավորված կլոր կամ ուղղանկյուն խտածված կապոցներով: Երբ մանրաթելը մշակվում է պոլիէֆիռային խեժով, կատալիզատորներով և ամրացուցիչ-կապիչ նյութերով ապա ստացվող կոմպոզիտ, շերտավոր նյութը` ապակեպլաստը, կարելի է կաղապարել և ստանալ թե դեկորատիվ և թե կենցաղաին ապրանքներ:
ՀԱՍՑԵ
Կովկասյան 52 Երեվան, 375012 Հայաստանի Հանրապետություն Հեռ. +374(1) 36-34-95 Բջջ. +374(09) 49-84-63 Email: info@art-decors.com
Ապակեպլաստի օգտագործումը որոշ դեպքերում շատ ձեռնատու է, քանի որ այն վատ ջերմահաղորդիչ է և կարող է հաստատուն պահել ջերմությունը: Այն նշանակալիորեն չի սեղմվում կամ ընդարձակվում, որը բարձրացնում է ապակեպլաստի դիմադրողականությունը ջերմային խզումների հանդեպ: Ապակեպլաստը մեկուսիչ է, որը նպաստում է էլեկտրականության օգտագործմանը դետալների ներսում: Ապակեպլաստը նաև ունի բարձր դիմադրողականություն քիմիական ազդեցությունների հանդեպ, որը նպաստել է նրա լայն տարածմանը քիմիական և նավթային արդյունաբերությունում խողովակների, բաքերի և մեկուսիչների տեսքով:
Ներքոհիշյալ շարադրված են ապակեպլաստի որոշ` առավել հայտնի, հատկությունները.
ԱՄՐՈՒԹՅՈՒՆ
– Ապակեպլաստը շատ ամուր և դիմացկուն նյութ է: Համեմատած ՊՎՔ(Պոլիվինիլ Քլորիդ) հետ այն 8 անգամ ավելի ամուր է: Շինարարական աշխատանքներում հաճախ երկաթը փոխարինում են ապակեպլաստով` իջեցնելով կառույցի ծանրությունը, միևնույն ժամանակ պահպանելով ամրությունը:
ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
– Ապակեպլաստը ունի աննշան ջերմահաղորդականություն իր անհամեմատ ամրության հետ միասին: Այդ պատճառով այն լայն տարածում ունի շինարարության և արտաքին ձևավորումներում: Ցածր ջերմահաղորդականությունը ապակեպլաստին օգնում է խուսափելու ջերմային խզումներից և ճաքերից ծանր ջերմաստիճանային պայմաններում` հատկապես ջերմաստիճանային խոշոր տատանումների դեպքում: Տվյալ պարագան դարձնում է այն բավական ճկուն ջերմամեկուսիչ: Ապակեպլաստի ջերմահաղորդականությունը 500 անգամ ավելի թույլ է քան այլումինինը։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱԻՐԻ ՀԱՆԴԵՊ ՆՎԱԶ ՎՆԱՍԱԿԱՐ
– Ապակեպլաստը ունի ցածր մարմնավորման էներգիա (էներգիայի ցածր սպառում գծային արտադրության ընթացքում, որը կանխում է գլոբալ տաքացումը) և ունի շահագործման երկար կյանք: Այրվելու դեպքում, ապակեպլաստը արտանետում է շատ ավելի քիչ թունավոր գազեր քան պլաստնասսաները կամ այլ կոմպոզիտ նյութերը: Հետևաբար, մասնագետները գտնում են, որ ապակեպլաստը շրջակա միջավայրի հանդեպ նվազ վնասակար է քան լայն տարածում գտած շատ նյութեր:
ՉԻ ԺԱՆԳՈՏՎՈՒՄ
– Ապակեպլաստի ամենաարժեքավոր հատկություններից մեկը մեծ դիմադրողականությունն է օքսիդանալու հանդեպ կամ ավելի պարզ ասած` չժանգոտվելը: Այն կարող է դիմադրել աղի ջրին և ահռելի ճնշմանը, որը բարձրացնում է ապակեպլաստի մրցունակությունը այլ նյութերի նկատմամբ: Քիմիական և նավթային արդյունաբերություններում ապակեպլաստի լայնածավալ օգտագործումը խողովակների և տարողությունների տեսքով պայմանավորված է նրանով, որ այլ նյութերի համեմատ ապակեպլաստի կյանքի տևողությունը 3-5 անգամ ավելի երկար է, որը կանխում է վնասակար նյութերի արտահոսքը: Տվյալ հատկությունը հաշվի առնելով, ապակեպլաստը լայն տարածում է գտել նաև նավերի և կամուրջների շինարարությունում, դիմադրելու համար աղի ջրի կործանարար ազդեցությանը: